Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բակո Սահակյանը 55 տարեկան է

Բակո Սահակյանը 55 տարեկան է
01.09.2015 | 17:58

Օգոստոսի 30-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դարձավ 55 տարեկան: Հոբելյանի առիթով ստացած շնորհավորանքներին «Իրատես»-ը հավելում է իր բարեմաղթանքները: Նախագահ լինելը դժվար գործ է, թեպետ արտաքուստ թվում է բոլորին հասու, նախագահ լինել մի երկրում, որտեղ ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն, երիցս դժվար է: Բակո Սահակյանի կենսագրությունը հաստատում է, որ անցած ճանապարհը փուլ առ փուլ նրան մոտեցնում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պատասխանատու ու պատվավոր պաշտոնին, որը նրա համար ոչ մի օր դեռ չի եղել վաստակած դափնիների վրա ննջելու ժամանակ, այլ Հայրենիքը մի կողմից կառուցելու, մյուս կողմից պաշտպանելու հնարավորություն՝ 2007-ի սեպտեմբերի 7-ից առայսօր ու հետայսու:

Վերստին շնորհավորում ենք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ծննդյան օրվա առիթով, մաղթում քաղաքական ու անձնական հաջողություններ բոլոր ասպարեզներում:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ